fb-share_IUW10.png

«Սորոսի» հիմնադրամը մեր երկրի քաղցկեղային ուռուցքն է. հիմնադրամի գործունեության դեմ բողոքի ակցիա իրականացվեց

Բողոքի ակցիայի նախաձեռնող Նարեկ Մալյանը հիմնադրամի գրասենյակի մոտ ասաց, որ այդ հիմնադրամի գործունեությւոնը վտանգում է Հայաստանը:

««Սորոսի» հիմնադրամը ֆինանասվարում է մեր երկրի, մեր պետության ամենաստոր խավին, ովքեր պատրաստ են վաճառել մեր երկիրն օտարներին՝ ինչ տան-տան սկզբունքով: «Սորոսի» հիմնադրամը մեր երկրի քաղցկեղային ուռուցքն է: Մեր իշխանությունը, մեր կառավարությունը կազմավորվել և կառավարվում է այստեղ, «Սորոսի» հիմանդրամն ունի իր «ջեբի» նախարարները, իր «ջեբի» պատգամավորները, իր «ջեբի» փոխնախարարները: «Սորոս» հիմնադրամի գրպանում է գտնվում վարչապետը, որն ունի երկու հնարավորություն՝ կամ ազատվել «Սորոսից», կամ ամբողջությամբ կրել «Սորոսի» վտանգների պատասխանատվությունը: Պատասխանատվությունից խուսափել չի հաջողվում»:

ՎԵՏՕ շարժումը ակցիա է իրականացնում «Բաց հասարակությունների հիմնադրամի» գրասենյակի դիմաց:

Հիշեցնենք, որ «Բաց հասարակությունների հիմնադրամի» ղեկավար Լարիսա Մինասյանը հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն Նարեկ Մալյանի դեմ՝ նշելով, որ վերջինս պատրաստվում է արգելափակել հիմնադրամի գրասենյակի մուտքը:

Նարեկ Մալյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր Ոստիկանության ծանուցումը, ըստ որի՝ վերջինիս հրավիրում էին Ոստիկանության կենտրոնական բաժին՝ նախապատրաստվող նյութերի անհրաժեշտությունից ելնելով:

«Սիրելի ոստիկանության հետաքննիչ Գ. Աջամօղլյան. ցավում եմ, որ չեմ կարող վաղը` 31.05.2019 թ. ներկայանալ ոստիկանության կենտրոնի բաժին, քանի որ վաղը ժամը 12:00-ին ինքնաբուխ պիկետ եմ իրականացնելու Սորոսի գրասենյակի դիմաց: Ես գալու եմ և արգելափակելու եմ Սորոսի հիմնադրամի մուտքը, ճիշտ այնպես, ինչպես արգելափակեցին դատարանների մուտքերը»,- հրապարակված լուսանկարին կից գրել էր Նարեկ Մալյանը:

tert.am