screenshot-436_xlzSY.png

Իշխանությունը խնդիր ունի լռեցնել իր պատվիրատու Ալիևին խանգարող մարդկանց, այդ տրամաբանությամբ են ընտրել մարդկանց, որոնք հիմա ազատազրկված են, կանչվել են ԱԱԾ կամ հետապնդվում են․ Նարեկ Մալյան /տեսանյութ/

Արա Սաղաթելյանը կամքի մեծ ուժով մարդ է, չեմ կարծում՝ իրեն հնարավոր լինի ճնշել կամ վախեցնել ազատազրկմամբ։ Այս մասին ԱԱԾ-ի մոտ հաջակցություն ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի ակցիայի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը։

«Ես չեմ հավատում, որ այստեղ ֆեյքի թեման է, ես ունեմ հիմնավոր կասկածներ, կարող եմ ողջամիտ ենթադրություն անել՝ հիմնվելով մեր իշխանությունների՝ ադրբեջանական կոշիկները լպստելու՝ վերջին ամիսներին ի հայտ եկած մոլուցքի վրա, որ Ադրբեջանից ուղղակի պատվեր է եկել, որ այդ մարդկանց խմբին, որոնք զբաղվել են հակաադրբեջանական քարոզչությամբ, ուղղակի մեկուսացնեն։ Ես վտանգ եմ զգում, որ ուզում են մեր հայրենիքից ինչ-որ նոր բան հանձնել կամ վնաս տալ մեր հայրենիքին»,-նշեց նա։

Ըստ Մալյանի՝ իշխանությունը խնդիր ունի լռեցնել իր ուղղակի պատվիրատու Ալիևին խանգարող մարդկանց, այդ տրամաբանությամբ են ընտրել մարդկանց, որոնք հիմա ազատազրկված են, կանչվել են ԱԱԾ կամ հետապնդվում են։

«Բոլոր այն մարդկանց, որոնց նկատմամբ հետապնդում է իրականացվում, միավորում է մի բան՝ իրենք բոլորն իրենց ամբողջ կյանքում զբաղվել են հայ-ադրբեջանական ռազմական կոնֆլիկտի ու դրա պատմության ուսումնասիրությամբ և միջազգային հանրությանն այդ կոնֆիկտը ներկայացնելով»,-ասաց նա։

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավարն անդրադարձավ նաև պատերազմի ընթացքում ինֆորմացիայի պակասի պատճառով առաջացած խնդիրներին՝ նշելով․

«Պատերազմի օրերին, երբ փակվեց ադրբեջանական ինտերնետ դաշտ մուտք գործելու հնարավորությունը, մարդիկ, որոնք իրենց ամբողջ կյանքը նվիրել են կոնֆլիկտի լուսաբանանը, քաշել են VPN-ներ, որոնցով փորձել են մուտք գործել այնտեղ, որտեղ փակ է եղել մյուսների համար։ Ստացվում է այսպես՝ իշխանությունը պատերազմի օրերին փակել է որոշ կայքերի հասանելիություններ, ադրբեջանաթուրքական քարոզչության դեմ պայքարողներն էլ փորձել են շրջանցել այդ արգելքը և տեղեկություն ստանալ պատերազմի գործողությունների և ադրբեջանաթուրքական ստերի վերաբերյալ, և հիմա դրա համար ազատազրկված, կալանավորված, ձերբակալված են, կամ իրենց նկատմամբ հետապնդում է իրականացվում»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Tert.am