press-logos1_UnasV.jpg

Կարծում եմ` դե ֆակտո ոստիկանությունը միացել է Գլխավոր շտաբի կոչին. Մալյան

«Շատ մոտ ապագայում, երբ այս խունտան կհեռանա իշխանությունից, պատերացնում եմ հետևյալ իրադարձությունները՝ հստակ արձանագրում, որ տեղի է ունեցել պետության զավթում դրանից բխող բոլոր հետևանքներով»,- Բաղրամյան պողոտայում՝ նախքան Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը, լրագրողներին ասաց ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը։

Նա նշեց, որ միլիոնավոր դոլարները, որոնք ծախսվել են Սորոսի և գործակալական ցանցի կողմից, պետք է վերադարձվեն բյուջե և նպատակաուղղվեն զոհված զինծառայողների ու անհետ կորածների ընտանիքները, այն շինությունները, սեփականությունները, որոնք ձեռք է բերել գործակալական ցանցի գումարներով, ծառայեցնել ՀՀ-ին։

«Այն օլիգարները, որոնք զբաղված են եղել միտինգ կեղծելով, ժողովրդի արյան հաշվին գումարներ վաստակելով, բոլոր գումարները բռնագաձնման ենթակա են ի օգուտ մեր զինվորների, բանակի»,- ասաց Ն. Մալյանը։

Նրա խոսքով, պետք է ուժեղացվի ոստիկանական ծառայությունները, քանի որ ականատես են բարդակի, պրոֆեսիոնալները ներգրավվեն համակարգում։

Ն. Մալյանի կարծիքով, ոստիկանները գիտակից վարք են դրսևորում  այս ամեն ինչում։

«Մարտի 3-ի հանրահավաքի ժամանակ ցուցադրված դիպուկահարները, ընդ որում ոստիկանական չէին, բոլոր ոստիկանները, ովքեր ինձ տեսնում էին, ասում էին, որ իրենցը չէ։ Ասում էի՝  գիտեմ։

Կարծում եմ` դե ֆակտո ոստիկանությունը միացել է Գլխավոր շտաբի կոչին, անդրադարձին։ Մեզ մնում է սպասել դե յուրե միացման փուլին, ինչը, կարծում եմ, մոտ ժամանկներում կտեսնենք»,- ասաց նա։

Ն.Մալյանը վստահ է ու դիմեց ժողովրդին, որ  որ այս փոսից դուրս ենք գալու։ Ըստ նրա, այստեղ կարևոր է ժողովրդի ցանկությունը՝ ուզո՞ւմ լավ երկրում ապրել։

panorama.am