press-logos5_2PsXK.jpg

Ոստիկանները Նարեկ Մալյանին թույլ չեն տալիս ակցիա իրականացնել «Սորոսի» գրասենյակի մոտ

ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժումը հայատարարել է, որ ինքնաբուխ ակցիա է իրականացնում «Բաց հասարակությունների հիմնադրամ»-ի գրասենյակի դիմաց: 

«Խաղաղ ակցիային մասնակցելը չունի որևէ իրավական հետևանք, իսկ եթե այդպիսիք փորձեն սարքել, ապա ողջ պատասխանատվությունն ինքնակամ ստանձնում է Նարեկ Մալյանը», – գրել էր շարժման ղեկավար Նարեկ Մալյանը։

Երբ նա փորձեց մոտենալ հիմնադրամի գրասենյակին, ոստիկանները, հրելով, քաշքշելով, փակեցին վերջինիս ճանապարհը։

«Ես ասում եմ, որ չես անցնելու», – ասաց Նարեկ Մալյանին հրող ոստիկանը՝ հայտարարելով, որ թույլ չի տալու մոտենալ գրասենյակին։

Նարեկ Մալյանն ասաց, որ իր համար անհասկանալի է, թե ինչու ոստիկանները, դատարանները, Ազգային ժողովը թողած, եկել պաշտպանում են «Սորոսի» դարպասները։

Նշենք, որ «Բաց հասարակությունների հիմնադրամ»-ի գրասենյակը քաղակտիվիստներից պաշտպանում են մեծ թվով ոստիկաններ։

henaran.am