Մեր մասին
«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը հիմնադրվել է գրող-հրապարակախոս Նարեկ Մալյանի կողմից՝ 2019 թվականի մայիսին՝ երկրում գործող Սորոսի գործակալական ցանցի դեմ պայքարելու նպատակով։
Տարիներ շարունակ Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակը հավաքագրել և ֆինանսավորել է ապազգային ու հակապետական մտածողությամբ մարդկանց՝ ստեղծելով արտասահմանյան գործակալական ցանց: Այս սինդիկատի փողերով և ջանքերով հերոսացրել են մարդասպաններին, ծանր հանցագործներին, հետևողականորեն վարկաբեկել պետության հիմնասյուները՝ իրավական, կրթական համակարգերը, ուժային կառույցները, այդ թվում՝ բանակը, Հայ առաքելական եկեղեցին՝ նպատակ ունենալով քանդել մեր պետականության հիմքերը, ոչնչացնել արժեհամակարգային խարիսխները:
Հայաստանում Սորոսի ցանցի դեմ պայքարը տարվում էր տարբեր անհատների՝ քաղաքական տեխնոլոգների, սոցիալական հոգեբանների, տնտեսագետների, մեդիափորձագետների և այլ մասնագետների կողմից՝ իրարից առանձին, յուրաքանչյուրն իր մեթոդներով: Այդ մասնագետներից յուրաքանչյուրն, իր տեսանկյունից գնահատելով Սորոսի գործակալական ցանցի ողջ վտանգը, ժամանակի ընթացքում հասկացավ, որ կա այդ քայքայիչ գործունեությանը համակարգված հակազդելու կարիք: Որոշվեց միավորել ուժերն ու ռեսուրսները և մշակել Սորոսի ցանցի դեմ պայքարի միասնական ռազմավարություն ու մեթոդաբանություն:
Այսպիսով, ստեղծվեց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը, որի շրջանակներում անց են կացվում ակցիաներ ընդդեմ Սորոսի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող պետականաքանդ գործունեության: