c8d240626007935a959d34e760e__Vi8p.jpg

ՎԵՏՕ-ի ղեկավար Նարեկ Մալյանը հայտարարեց, որ մի շարք կազմակերպությունների շնորհիվ կանխվեց Ստամբուլյան կոնվենցիայի օգտին քարոզչությունը

Եվրոպայի խորհրդի դիմաց ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի բողոքի ակցիային միացավ նաեւ ՎԵՏՕ շարժումը։

ՎԵՏՕ-ի ղեկավար Նարեկ Մալյանը հայտարարեց, որ մի շարք կազմակերպությունների շնորհիվ կանխվեց Ստամբուլյան կոնվենցիայի օգտին քարոզչությունը։
«Մենք բացահայտեցինք, որ կոնվենցիայի քարոզը հիմնված է ստի, կեղծիքի, մանիպուլյացիայի վրա, իսկ կոնվենցիայի քարոզով հիմնականում զբաղվում են տխրահռչակ Սորոսի գրասենյակի շահառուները, այսպես ասած Սորոսի վաստակները»,-ասաց Մալյանը։

Նրա խոսքով, իրականում Ստամբուլյան կոնվենցիայի նախնական քարոզչական փուլը ոչ միայն սուտ ու կեղծիք էր, այլև ծաղր՝ բռնության իրական զոհերի նկատմամբ։

«Կոնվենցիայի վավերացմամբ ՀՀ-ի օրենսդրության մեջ առաջին անգամ ամրագրվում է զուգընկեր եզրույթը փոխարինելով ամուսիններ եզրույթին, այսինքն տրանսվիստիտներն ընկնում են այս կոնվենցիայի պաշտպանության տակ որպես զուգընկերներ։ Կենսաբանական սեռ հասկացությունը կոնվենցիայում փոխարինվում է սոցիալական սեռ հասկացությամբ»,-ասաց ՎԵՏՕ-ի ղեկավարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

pastinfo.am