press-logos1_l8viB.jpg

Բողոքի ակցիա՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման ԵԽԽՎ երևանյան գրասենյակի առջև

Ելույթ ունեցավ ՎԵՏՕ շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը՝ նշելով. «Կարող եմ արձանագրել, որ ՎԵՏՕ-ի ջանքերով կանխվեց Ստամբուլյան կոնվենցիայի օրոք քարոզչական կեղծիքի ողջ արշավը:

Մենք բացահայտեցինք, որ կոնվենցիայի քարոզը ստի, կեղծիքի և մանիպուլյացիայի վրա է հիմնված, իսկ կոնվենցիայի քարոզով հիմնակում զբաղվում են տխրահռչակ Սորոսի գրասենյակի շահառուները: Իրականում Ստամբուլյան կոնվենցիայի նախնական քարոզչության փուլը ոչ միայն սուտ ու կեղծիք էր, այլ լկտի ծաղր՝ բռնության իսկական զոհերի նկատմամբ»։

panorama.am