fb-share_SokxV.png

«Ստամբուլյան կոնվենցիային` վետո, պետություն զավթողներին` վետո, տրանսգենդեր մարմնավաճառներին` վետո». Նարեկ Մալյան

Ստամբուլյան կոնվենցիային` վետո, պետություն զավթողներին` վետո, տրանսգենդեր մարմնավաճառներին` վետո. Եվրոպայի խորհրդի գրասենյակի դիմաց, ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման վերաբերյալ քննարկմանն անցկացվող բողոքի ակցիայի ընթացքում ասաց «ՎԵՏՕ»  հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը:

«Կոնվենցիայի քարոզով զբաղվում են տխրահռչակ Սորոսի գրասենյակի շահառուները»,-ասաց Մալյանը` նշելով, որ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման քարոզն սկսվել է դեռ ամիսներ առաջ, երբ մի լրագրող որոշեց հրապարակել իր ստացած նամակները, որոնցում անանուն անձինք պատմում էին, որ բռնության են ենթարկվել:

«Իրականում Ստամբուլյան կոնվենցիայի նախնական քարոզչական փուլը ոչ միայն սուտ ու կեղծիք էր, այլ նաև լկտի ծաղր բռնության իրական զոհերի նկատմամբ»:

Մալյանի խոսքով` այն երկրներում, որտեղ կոնվենցիան վավերացվել է, բռնության կանխարգելման համար դրական դինամիկա չի գրանցվել: «Ավելին` Հայաստանն այս ցուցանիշով շատ ավելի լավ դիրքերում է գտնվում, քան Ստամբուլյան կոնվենցիան վավերացրած  շատ երկրներ: Իրավական առումով մեր երկրի օրենսդրությունը չունի այնպիսի թերություն բռնության դեմ պայքարի շրջանակներում, որը հնարավոր է վերացնել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմամբ»,-նշեց Նարեկ Մալյանը:

Վերջինիս համոզմամբ` կոնվենցիան զուրկ է կիրառական նշանակությունից, դրա վավերացումն ունի մի շարք իրական և թաքցված նպատակներ:

«Կոնվենցիայի վավերացմամբ ՀՀ օրենսդրության մեջ առաջին անգամ ամրագրվում է «զուգընկեր» եզրույթը` փոխարինելով «ամուսիններ» եզրույթին: Այսինքն` տրանսվեստիտներն ընկնում են այս կոնվենցիայի պաշտպանության տակ` որպես զուգընկերներ: «Կենսաբանական սեռ» հասկացությունը փոխարինվում է «սոցիալական սեռ» հասկացությամբ»,-ասաց «ՎԵՏՕ»  հասարակական-քաղաքական շարժման ղեկավարը:

Մանրամասները` տեսանյութում:

tert.am