press-logos_liO3a.jpg

«Այս քարոզը հիմնված է ստի ու կեղծիքի վրա». Նարեկ Մալյանի ՎԵՏՕ-ն միացավ Ստամբուլյան կոնվենցիայի դեմ բողոքի ակցիային

Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ բողոքի ակցիային քիչ առաջ միացան Նարեկ Մալյանի գլխավորած ՎԵՏՕ նախաձեռնությունը եւ ակտիվիստ Նարեկ Սամսոնյանը:

Նարեկ Մալյանը նշեց, որ Ստամբուլյան կոնվենցիայի քարոզը հիմնված է ստի ու կեղծիքի վրա: Նա հիշատակեց, որ ամիսներ առաջ մի լրագրող սկսեց կանանց ու աղջիկների նկատմամբ բռնությունների վերաբերյալ նամակներ հրապարակել, սակայն հետագայում ոստիկանությունը եւս փաստեց, որ դրանցում որեւէ փաստահան հիմք չկա:

«Կոնվենցիայի քարոզով զբաղվում են Սորոսի գրասենյակի շահառուները: Իրականում Ստամբուլյան կոնվենցիայի քարոզի նախնական փուլը ոչ միայն սուտ ու կեղծիքի այլ նաեւ լկտի ծաղր բռնության իրական զոհերի նկատմամբ»,-ասաց Մալյանը՝ հավելելով, որ այն երկրներում, որտեղ վավերացվել է այդ կոնվենցիան, կանանց նկատմամբ բռնությունների առումով դրական դինամիկա չի գրանցվել:

«Այսինքն այս կոնվենցիան զուրկ է իր դեկլարատիվ նպատակների կիրառական նշանակությունից: Այս կոնվենցիայի վավերացմամբ ՀՀ օրենսդրության մեջ առաջին անգամ ամրագրվում է զուգընկեր  եզրույթը՝ փոխարինելով ամուսիններ եզրույթին: Այսինքն տրանսվիստիտներն ընկնում են այս կոնվենցայի պաշտպանության տակ»,-ընդգծեց նա՝ հավելելով, որ կոնվենցիայով կենսաբանական սեռ հասկացությունը փոխարինվում է սոցիալական սեռ հասկացությամբ:

Նշենք, որ այսօր ԱԺ-ում տեղի է ունեցել պատգամավորների և Եվրախորհրդի բարձրաստիճան ներկայացուցիչների համատեղ քննարկումը՝ կապված Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հետ: Քննարկումը փակ էր:  Հանդիպմանը մասնակցել են Վենետիկի հանձնաժողովի փոխնախագահ Վերոնիկա Բելկովան և Գրեվիոյի նախագահ Մարսելին Նաուդին:

Միաժամանակ ԱԺ բակում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ բողոքի ակցիա է ընթացել, որից հետո տեղի է ունեցել երթ Երեւանի փողոցներով:

news.am