fb-share_mBnsM.png

«ՎԵՏՕ» նախաձեռնությունը «Բաց հասարակություն հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի առջև բացել է Ջորջ Սորոսի արձանը

Բաց հասարակություն հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի առջև «ՎԵՏՕ» նախաձեռնությունը կազմակերպել է հերթական ակցիան, որի ընթացքում կբացեն նաև Ջորջ Սորոսի արձանը:

«ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ արդեն 12 օր է, ինչ «Բաց հասարակություն հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի առաջ հերթապահություն են իրականացնում` բացահայտելով, թե ովքեր են այցելում:

«Այս գրասենյակը ունի արդեն իր լուրջ ներկայացվածություն Ազգային ժողովում, նրանք պատգամավորներ են, ովքեր ենթարկվում են այս գրասենյակին: Այս գրասենյակն ունի լուրջ ներկայացվածություն գործադիրում, ունի բնապահպանական բլոկ: Մեր երկրում պարտադիր պետք է լինի Ջորջ Սորոսի արձան, քանի որ նա մեր երկրում իշխանության մաս է կազմում»,-ասաց նա և նշեց, որ արձանը շարժական է լինելու և տարբեր վայրերում կտեղադրեն:

«Մենք նպատակ ունենք հանրայնացնել բոլոր այն մարդկանց դեմքերը, ովքեր այս գրասենյակից իրենց գումարը վերցնում և սկսում են սադրել Արցախի իրավապահներին, բանակի մասին տարբեր հեքիաթներ պատմում»,-ասաց նա: Ի դեպ, Նարեկ Մալյանը արձանի բացմանը հրավիրեց նաև գրասենյակի աշխատակիցներին, սակայն արձագանք չեղավ:

«ԱԱԾ թափուր հաստիք կա և իմ ունեցած տեղեկություններով այս գրասենյակից լոբբինգ է արվում, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնին նշանակվի տիկին Լարիսայի սրտի նախարարը, ով Ռուստամ Բադասյանն է, ով տիկին Լարիսայի ջանքերով նշանակվեց արդարադատության նախարար»,-ասաց նա:

tert.am