maxresdefault-1_JMgQT.jpg

Մենք չունենք նախագահ, մեր Սահմանադրությունը պղծում են. Նարեկ Մալյան

«ՎԵՏՕ» շարժումն այսօրվանից սկսած բախելու է բոլոր քաղաքական ուժերի դռները, Մատենադարանի մոտ հայտարարեց շարժման առաջնրոդ Նարեկ Մալյանը։

«Ես ստանալու եմ մի հսկայական, համազգային միասնություն Սահմանադրական կարգի վերականգնման շուրջ», - ասաց նա։

Նարեկ Մալյանը նշեց, որ մոտ ապագայում սկսելու են գործընթացը գործնական, կիրառական դաշտում։

Նարեկ Մալյանը պարզաբանեց, թե ինչու են եկել Մատենադարան.

«Մեր պետության երեք  խորհրդանիշերն են՝ նախագահը, Սահմանադրությունը, Վեհամոր Ավետարանը, որի վրա երդվում է նախագահը, մենք չունենք նախագահ, մեր Սահմանադրությունը պղծում են, միակ կետն այդ խորհրդանիշներից, որի շուրջ համախմբվելու անհապաղ կարիք կա, դա Ավետարանն է, մենք եկանք հասանք Մատենադարան, որտեղ պահվում է հենց այն ավետարանը, որի վրա երդվում է այս պահին տուրիստի կարգավիճակում շրջագայող նախագահը», - ասաց նա։

Նարեկ Մալյանն ընդգծեց՝ իրենց ոչինչ չի կանգնեցնի, որ վերականգնեն Սահմանադրական կարգը։

aysor.am