vcx-1140x855_SWSKn.jpg

Ոստիկանները ուժ կիրառեցին, գրասենյակին մոտենալ չեն թողնում. Նարեկ Մալյան

Այսօր վաղ առավոտից հասարակական գործիչ Նարեկ Մալյանն ու նրա կողմնակիցները բողոքի ակցիա են իրականացնում Սորոսի հիմնադրամի հայաստանյան գրասենյակի մոտ։

«Ես արգելափակել եմ դեպի գրասենյակ տանող փողոցը, սակայն ոստիկաններերը ուժ կիրառեցին և չեն թողնում մոտենալ գրասենյակին: Բոլորին հրավիրում եմ այստեղ, որպեսզի միասին մեր խոսքը հայտնենք այս գրասենյակի մասին»- այս մասին ասաց Մալյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մալյանը հայտնել էր, որ ոստիկանություն է հրավիրվել, քանի որ «Բաց հասարակությունների հիմնադրամի» ղեկավար Լարիսա Մինասյանը հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն Նարեկ Մալյանի դեմ՝ նշելով, որ վերջինս պատրաստվում է արգելափակել հիմնադրամի գրասենյակի մուտքը:

Ոստիկանություն չեմ գնալու` ասել էր Նարեկ Մայլանը` տեղեկացնելով, որ փորձելու է արգելափակել Սորոսի գրասենյակի մուտքը:

politik.am