press-logos11_vj4wX.jpg

Բաց հասարակության հիմնադրամները «ՎԵՏՕ»-ն դարձրեց փակ հասարակության հիմնադրամներ․ Նարեկ Մալյան

Հունիս ամսին, մեր ցույցերից խուճապահար եղած Սորոսի գրասենյակն օգնություն աղերսող նամակ էր հրապարակել, որին միացել էր ՀՀ-ում գործող 66 կազմակերպություն։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Մատենադարանի դիմաց իրազեկման ակցիայի ժամանակ հայտարարեց «ՎԵՏՕ» հասարակական քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը։

Մալյանը նշեց, որ սեպտեմբերին, սորոսականները նույն բովանդակությամբ օգնություն աղերսող նամակ տարածեցին․ «Ինչպես կասեր մեր վարչապետը՝ վնգստացող նամակ տարածեցին, որին միացավ ընդամենը 5 կազմակերպություն։ 66 կազմակերպությունից, երեք ամիս անց մնաց ընդամենը 5-ը։ Սա իհարկե մեծ առաջընթաց է ընդամենը երեք ամսվա գործունեության համար։ Մարդիկ, ովքեր տարիներ շարունակ փողեր են ստացել տրանսվիստիտ մարմնավաճառներին որպես ՀՀ քաղաքացու էտալոնային օրինակ ներկայացնելու  համար՝ այսօր սկսեցին ամաչել և գետինը մտնել հրապարակային տեղերում երևալուց։ Դա առաջացավ «ՎԵՏՕ»-ի թիմի աշխատանքի շնորհիվ»։

Մալյանը նշեց նաև, որ Բաց հասարակության հիմնադրամներն ամիսներ առաջ փակել է իր կայքում գրանտ ստացողների մասին տեղեկատվությունը․ «22 տարվա մեջ առաջին անգամ, գրանտ ստացողների անունները թաքուն են պահվում։ Բաց հասարակության հիմնադրամները «ՎԵՏՕ»-ն դարձրեց փակ հասարակության հիմնադրամներ»։

Ըստ Մալյանի, այս փոփոխությունը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ «ՎԵՏՕ»-ն սկսեց հետևողական հրապարակել նրանց ամենապիղծ ծրագրերի մասին․ «Հանրությունը սկսեց ստանալ այն տեղեկատվությունը, որը տարիներ շարունակ խնամքով թաքցրել են իրենից։ Սա ապարդյուն ջանք էր Լարիսա Մինասյանի կողմից»։

analitik.am