fb-share_VvDwW.png

Սորոսի գրասենյակը շրջափակած ՎԵՏՕ շարժման մասնակիցների ու ոստիկանության միջև հրմշտոց տեղի ունեցավ. ակցիան ավարտվեց

Այս պահին ՎԵՏՕ (Վերջնագիր Երկիրը Տվող Օտարներին) շարժման մասնակիցները հերթական բողոքի ակցիա են իրականացնում Սորոսի գրասենյակի առջև: Նրանք այսօր ժամը 15:00-ից ամբողջությամբ արգելափակել են գրասենյակի շենքը:

Շարժման անդամների տարածած հաղորդագրության համաձայն՝ «մայիսի 31-ին Սորոսի գրասենյակի դիմաց ՎԵՏՕ շարժման խաղաղ, քաղաքացիական ակցիան փորձ արվեց խաթարել ոստիկանական աննորմալ քանակությամբ շատ ուժերի կուտակման միջոցով»:

«ՎԵՏՕ» շարժմանն իր աջակցությունն է հայտնել նաև  YellowFest (Դեղին ժիլետներ) ցույցերի կազմակերպիչ, ազգությամբ հայ Քրիս Բերտերյանը, «Ադեկվադ» կուսակցությունը, Ռամկավար Ազատական Կուսակցությունը և «Քաղաքացիական Գիտակցություն» ՀԿ-ն: Աջակցության մասին այսօր՝ հունիսի 3-ին, ֆեյսբուքյան գրառում է կատարել հասարակական գործիչ, «ՎԵՏՕ» շարժման նախաձեռնող Նարեկ Մալյանը:

Սորոսի հովանավորած ուժերը սկսում են ՀՀ ներքաղաքական կյանքում դերակատարում ունենալ։ Այսօր ՎԵՏՕ (Վերջնագիր Երկիրը Տվող Օտարներին) շարժման մասնակիցների հերթական բողոքի ակցիայի ընթացքում այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Մենուա Հարությունյանը։ Ըստ նրա՝ պետական մտածողություն ունեցող ցանկացած քաղաքացու համար սա պետք է ընդունելի լինի։

«Մենք պետք է նորմա՞լ նայենք, որ դրսից ֆինանսավորվող կառույցներն ու անհատները պետական պաշտոն են զբաղեցնում, Հայաստանում պատգամավոր դառնում: Ես սա նորմալ չեմ համարում ու պատրաստվում եմ պայքարել»,- ասաց նա։

Հարությունյանի խոսքով՝ այն, ինչ արգելված է արևմտյան երկրներում՝ Սորոսը և արևմտյան գրանտները, տարածում են Հայաստանում։

Մեր իշխանության գլխամասային գրասենյակը Սորոսի գրասենյակն է։ Այսօր ՎԵՏՕ (Վերջնագիր Երկիրը Տվող Օտարներին) շարժման մասնակիցների հերթական բողոքի ակցիայի  ժամանակ նման տեսակետ հայտնեց շարժման ղեկավար Նարեկ Մալյանը՝ հավելելով, որ այս գրասենյակն, ըստ էության, հանդիսանում է ՀՀ կառավարության շենքը։

«Մեր կառավարությունը հրահանգները ստանում է Սորոսի գրասենյակից, Սորոսի գրասենյակից են ԱԺ-ում հայտնվում տրանսգենդերները, որոնք ելույթ են ունենում, այստեղից են տրանսգենդեր մարմնավաճառները հանդիպում ԿԳ նախարարի հետ»,- ասաց Մալյանը՝ շեշտելով, որ մեր սերունդների կրթությունը վտանգված է։

Նա շեշտեց, որ ՀՀ իշխանություններն ամեն տեղ թողում են խաղաղ բողոքի ակցիա իրականացնել, բացի Սորոսի գրասենյակից, ինչն, ըստ Մալյանի, արդեն իսկ խոսուն փաստ է։ Մալյանը շեշտեց, որ Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավն էլ ուղղորդվում էր Սորոսի գրասենյակից։

«Սա մեր Խաչակրաց արշավանքն է, սա մեր Վարդանանք է Սորոսի դեմ, որտեղ չկա իշխանության համար կռիվ, այստեղ միայն կա օտարերկրյա գործակալների վզին խփելու ու մեր երկրից դուրս վռնդելու հարցը, վարձկաններին շպրտե՛լ մեր երկրից»,- ընդգծեց Նարեկ Մալյանը։

Նշենք, որ ոստիկանների ու ակցիայի մասնակիցների միջև  մի քանի անգամ հրմշտոց տեղի ունեցավ:

ՎԵՏՕ շարժման անդամները դեռևս շարունակում են գտնվել «Բաց հասարակության հիմնադրամի» գրասենյակի մոտ։ Շարժման ղեկավար Նարեկ Մալյան վստահեցրեց, որ եթե այսօր էլ իրենց չհաջողվի ներս մտել, ապա ակցիաները շարունակվելու են, իսկ այս օրերի ակցիաները Մալյանը նախավարժանք է համարում։

«Ոստիկանության հետ հայկական ավանդական կոխ ենք կպնում, այս արանքում լավ մտերմացանք, այս գրկախառնությունների շրջանակում։ Կարծում եմ՝ իմ ստեղծագործական միտքը կհերիքի լիքը այլ հետաքրքիր ու դիտարժան ակցիաներ իրականացնելու համար»,- ասաց նա։

Մալյանի գնահատմամբ՝ իրենց շարքերում չկան մարդիկ, որոնք չգիտեն, թե ինչի համար են եկել ակցիայի։ Ըստ նրա՝ ՎԵՏՕ շարժմանը միացածները գիտեն օտարերկրյա գործակալական ցանցի սարսափելի գործունեությունը և փորձում են պայքարել դրա դեմ։

ՎԵՏՕ շարժման անդամներից Նարեկ Մալյանը գիտի, որ շատերին հետաքրքրում է, թե ինչու ինքը Սորոսի հետ կապված խնդիրների մասին նոր է բարձրաձայնում, այն դեպքում, երբ նույն Բաց հասարակության հիմնադրամը նոր չէ գործում Հայաստանում։

Նա լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, որ պատճառն այն է, որ սորոսականները նախկինում զուրկ էին որևէ իշխանական լծակներից։  «Ստացվել է այնպես, որ էսօր Սորոսի գործակալական ցանցը մեր իշխանության մեջ ունի շատ լուրջ «փայ», և այսօր ինքն իշխանության ներսում իր օրակարգն է առաջ բրդում»,- ասաց նա։ 

Մալյանը նկատեց, որ Բաց հասարակության հիմնադրամին պաշտպանում են ոստիկանական մեծ ուժեր, այն դեպքում, երբ նախկինում Վեհարանը մնաց անպաշտպան, դատարաններն ու ԱԺ-ն մնացին անպաշտպան և այլն։  «Սորոսի հիմնադրամը սրբության սրբոցի պես պահվում է, որովհետև ես տեղեկություն ունեմ, որ Լարիսա Մինասյանը զանգահարել է Նիկոլ Փաշինյանին, գոռացել է իր վրա ու ասել՝ արագ կբերես ստեղ ու ոստիկանական զորքեր կշարես ստեղ, արա։

Քանի որ Նիկոլ Փաշինյանը քաղաքական ողնաշար չունի չի կարեցել մերժել Լարիսա Մինասյանին ու բերել է ,ոստիկանական զորքեր է շարել։ Եթե հավատանք իմ աղբյուրին, վարչապետը գտնվում է Լարիսա Մինասյանի աջ գրպանում»,- ընդգծեց Մալյանը։

Նշենք նաև, որ ակցիան ավարտվեց: 

tert.am