fb-share_3JgPM.png

Տեղեկություն ունեմ, որ Լարիսա Մինասյանը կոշտ խոսակցություն է ունեցել վարչապետի հետ, որից հետո էլ տեղի ունեցան այս դեպքերը. Նարեկ Մալյան

Տեղեկություններ ունեմ, որ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը երեկ բավական կոշտ խոսակցություն է ունեցել վարչապետի հետ, հրամայական եղանակով վարչապետի «վզին դնելուց հետո» էլ արագ տեղի ունեցան այս դեպքերը: Նա պահանջել է, որ նույնիսկ ապօրինություններով, տարբեր մեթոդներով կանխեն «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման գործունեությունը Հայաստանում:

Այս մասին Ոստիկանության 6-րդ վարչությունից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց «ՎԵՏՕ» շարժմանի ղեկավար Նարեկ Մալյանը՝ նշելով, որ հստակ չգիտի՝ ով է դիմել, բայց նպատակ կա, որ առանց արգելքի կարողանան Հայաստանում իրականացնել իրենց ադրբեջանասիրական, «տրանսվեստիտամարմնավաճառասիրական» գործողությունը:

Նա նշեց, որ իրեն բերման են ենթարկել ապօրինի զենք ունենալու կասկածանքով, բայց ոչինչ չեն հայտնաբերել: «Զենքեր չգտան, որովհետև ես զենքեր չունեմ, օրինական որսորդական հրացան ունեմ, որով դժվար ման գայի փողոցում: Ոնց հասկացա՝ «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը ներսում է, ես չեմ հանձնել իրեն, չգիտեմ՝ իրեն ինչի համար են բերել»,-հավելեց նա՝ ընդգծելով, թե դա դիտարկում է որպես կրկեսի մի մաս:

«Երբ եկան ինձ ձերբակալեցին, նկարահանում էին, հարցրին անունս, ասացի՝ անուն չունեմ, այ այդքան անլուրջ էր վերաբերմունքս այդ ամենին: Ինձ չեն հարցաքննել, անձնական խուզարկություն են իրականացրել, ինձ մոտ եղած իրերն են արձանագրել ցուցակով, քանի որ չեն հայտնաբերել ոչ մի արգելված բան, բնականաբար որևէ բացատրություն տալու և արձանագրություն կազմելու նպատակ չի եղել»:

Դիտարկմանը, թե «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանն ասել է, որ ցանկանում են Մալյանի հեռախոսը վերահսկել, նա ասաց.

«Երբ միանգամից հարձակվեցին, ես հենց այդ ժամանակ հեռախոսով էի խոսում: Հարձակման ժամանակ հեռախոսս ընկավ գետնին, հիմա մի քիչ լավ չի աշխատում: Եթե նույնիսկ գույքային վնասը կա, ես պատրաստ եմ ամեն օր ձերբակալվել, պառկել ասֆալտին, նույնիսկ կարող են այդ հատվածը ցույց տալ, ես գնամ ամեն օր պառկեմ»:

Մալյանը նշեց, թե նույնիսկ հաշվի չեն առել, որ այսօր Բանակի օրն է՝ ոչ աշխատանքային, տոնական: «Սա որևէ պտուղ, արդյունք չի տա. կարող ենք բոլորով արձանագրել, որ սրանք իշխանության տեսանկյունից վերջին ջանքերն են՝ իրավիճակը վերահսկողության տակ պահել փորձելու, սակայն հստակ կարող եմ ասել, որ դրանք անօգուտ են, այս մեթոդիկայով ոչնչի չեն հասնի, ընդհակառակը՝ շատ ավելի կկոշտանա իմ հռետորաբանությունը»,-ասաց Նարեկ Մալյանը:

tert.am