fb-share_CbctL.png

«Սորոսականները» տարբեր կեղծ և սուտ մատնություններով փորձում են քրեական հետապնդում իրականացնել իմ նկատմամբ. Նարեկ Մալյան

«Սորոսականները» տարբեր կեղծ և սուտ մատնություններով փորձում են քրեական հետապնդում իրականացնել իմ նկատմամբ, սակայն այդ բազմաթիվ կեղծ, սուտ բողոք-դիմումներից որևէ մեկին ընթացք չի տրվում: Այս մասին Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը:

Նա նշեց, թե սա իր հարյուրերորդ՝ հոբելյանական այցելությունն է իրավապահ մարմիններին և ընդունել է «սորոսականների» մարտահրավերը:

«Մալաթիայի ոստիկանությունից եմ մի քիչ նեղացած, որովհետև վերջերս իրեն շատ պասիվ է պահում: Առաջին մոտ 15 այցելություններս Ոստիկանության Մալաթիայի բաժին է եղել, սակայն ընթացքում այդ բաժինը դուրս մնաց մրցակցությունից»,-նշեց Մալյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ այն «սորոսականը», ում դիմումով նա 100-րդ անգամ այցելում է իրավապահ մարմիններին, նվեր կստանա իր հեղինակած գիրքը: Մալյանը նաև ծաղկեփունջ էր պատրաստել քննիչի համար:

www.tert.am