maxresdefault-1_TI8uF.jpg

Նիկոլ Փաշինյանն իշխանություն դառնալու ճանապարհին կուտակել է բազմաթիվ քաղաքական պարտքեր. Նարեկ Մալյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին նախ պետք է ազատագրել Սորոսի գործակալական ցանցի ճիրաններից, «Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստան» գրասենյակի դիմաց հայտարարեց «ՎԵՏՕ» նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը:

«Տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանն իշխանություն դառնալու ճանապարահին կուտակել է բազմաթիվ քաղաքական պարտքեր, որոնք նա փորձում է վճարել հանրային առողջության և մեր պետականության միջոցով: Այստեղ տուժում ենք բոլորս: Մեր նպատակն է ազատագրել Նիկոլ Փաշինյանին «Սորոսի» գործակալական ցանցի ճիրաններից, թողնել նրան մաքուր հայկական քաղաքական օրակարգի մեջ: Այնպես չէ, որ ես փայլուն եմ գնահատում Նիկոլ Փաշինյանի գործունեությունը, բայց ես, որպես քաղաքական հակառակորդ, կցանկանայի ունենալ հայ մարդու, ով ունի հայկական օրակարգ, ում ասելիքի տակ հակահայկականություն կա, իսկ իշխանություն դառնալու ճանապարահին, ովքեր ունեին հակազգային օրակարգ, եկել դարձել են իշխանություն ու հիմա մենք տարբեր հետևանքների ենք ականատես լինում՝ օրինակ հայոց լեզվի, հայոց պատմության, հայ եկեղեցու և իրավապահների դեմ ուղղված», - հայտարարեց Մալյանը։

Դիմելով ոստիկաններին՝ Մալյանը հայտարարեց, որ տրանսվիստիտ մարմնավաճառները, որոնք ֆինանսավորվում են գրասենյակի կողմից, ձեռնարկում են հարձակումներ հենց ոստիկանության վրա:

Մալյանը մոտեցավ նաև ոստիկաններին և հարցրեց՝ ինչո՞ւ իրենց մոտ չեն թողնում գրասենյակի շենքին: Նրան տեղեկացրին, որ սահմանափակումը պայմանավորված է հասարակական կարգի ապահովմամբ:

«Բայց ես հասարակական կարգ չեմ խախտում չէ՞», - ասաց Մալյանն:

Ի պատասխան ոստիկանության աշխատակիցն ասաց.
«Դեռ ոչ։ Նախկինում, երբ դուք հավաքներ էիք այստեղ անցկացնում որևէ միջդեպ տեղի չէր ունենում, բայց երբ ակցիաներն ավելի մոտ սկսեցիք իրականացնել, տարբեր միջադեպեր են եղել»:

Մալյանն էլ հակադարձեց.
«Ի՞նչ միջադեպ, տիկին Լարիսային ճնշո՞ւմն է բարձրացել: Ոչ մի միջադեպ չի եղել: Եղել են բողոքներ «Սորոսի» գրասենյակի բնակիչների կողմից, բայց դրանք հերքվել են»:

aysor.am