press-logos12_gk7aT.jpg

«Սորոսի վաստակներին ՎԵՏՕ». ակցիա՝ ընդդեմ օտարերկրյա գործակալական ցանցի

Երեւանում ընթացող ԵԱՏՄ գագաթնաժողովին զուգահեռ Մատենադարանի դիմաց երեկ տեղի ունեցավ շտապ հավաք` ընդդեմ Սորոսի գործակալական ցանցի: Այն կազմակերպել էր «ՎԵՏՕ» նախաձեռնությունը, որը վերջին ամիսներին իրականացնում է ակցիաների շարք` միտված օտարերկրյա գործակալական ցանցի լյուստրացիային եւ Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» գրասենյակի փակմանը:

Ակցիային ներկա էին հասարակական, մշակութային գործիչներ, ինչպես նաեւ նախաձեռնության համախոհները: Իսկ քիչ հեռվում դուրս էին բերվել ոստիկանական մեծամասշտաբ զորքեր, տպավորություն էր, որ միայն պակասում է ռուսական ալֆան:

Իսկ նպատակը մեկն էր` թույլ չտալ ակցիայի մասնակիցների տեղաշարժը, որոնք մտադիր էին շարժվել Բաղրամյան 26 եւ ԵԱՏՄ անդամ, ինչպես նաեւ մյուս բարեկամ երկրների ղեկավարներին, որոնք գտնվում են Երեւանում, փոխանցել իրենց նամակը, որով կոչ են անում միավորվել ոչ միայն մեր, այլեւ իրենց երկրներում եւս բացահայտելու օտարերկրյա գործակալներին եւ սահմանափակելու պետությունը կազմաքանդող նրանց գործունեությունը:

Մանրամասները դիտեք տեսանյութում. 

iravunk.com