maxresdefault-1_0Rc5T.jpg

«Թավշյա դդում» ներկայացումը շատ հետաքրքիր է լինելու, շատ լացելու է. Նարեկ Մալյան

«Դեբիլների ապստամբություն» բալետն ուզում ենք միջազգային բեմերում բեմադրել, լրագրողների հետ զրույցում ասաց «ՎԵՏՕ» հասարակական շարժման նախագահող Նարեկ Մալյանը։

«Արդեն Սիդնեյի օպերայի հետ բանակցությունների մեջ ենք, ես լուրջ եմ ասում, դեռ բանակցում ենք, բանակցությունը երկար կտևի», - ասաց նա։

Նարեկ Մալյանի խոսքով՝ նախատեսում են նաև Միլանի Լա Սկալան ու Մոկվայի Մեծ թատրոնը։

«Մենք հյուրախաղերով պատրաստվում ենք բոլոր մեծ թատրոններն այցելել», - ասաց նա։

«Թավշյա դդում» ներկայացումը, Մալյանի խոսքով, շատ հետաքրքիր է լինելու։

«Շատ լացելու է», - հավելեց նա։

aysor.am