6043_HbcAD.jpg

«Եթե մկրտված չլինեի, Հրայր Թովմասյանին կխնդրեի, որ իր սանիկը լինեմ». Նարեկ Մալյան

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է երկու օր առաջ ձերբակալված, ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործով նիստը: Քիչ առաջ դատարանը հրապարակեց որոշումը` Արսեն Բաբայանը երկու ամսով կալանավորվեց:

Պաշտպաններից Լուսինե Սահակյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այսօրվա որոշմամբ դատարանը ոչ իրավաչափ է համարել նաեւ Արսեն Բաբայանի ձերբակալությունը: Ըստ պաշտպանի, այս երկու որոշումները միմյանց հակասում են, բայց այս դեպքում, միայն ամրագրվում է, որ մարդու իրավունքը խախտվել է եւ նա կարող է դիմել փոխհատուցման պահանջով: Դատարանը մերժել է նաեւ Արսեն Բաբայանին գրավով ազատ արձակելու միջնորդությունը: Արսեն Բաբայանի հետ կատարվողը պաշտպանը քաղաքական գործընթաց է համարում: Մանրամասները`տեսանյութում

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ 

aravot.am