c8d240626007935a959d34e760e_FYcGr.jpg

Հայաստանի իշխանությունը գտնվում է Սորոսի հիմնադրամի գրպանում. Նարեկ Մալյան

Մենք ուզում ենք գնանք բարևենք տիկին Լարիսային, Սորոսին մեր բարեմաղթանքները հղենք ու հասկանանք՝ ինչու է արգելված Հայաստանում Սորոսի դեմ ցույց անելը: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՎԵՏՕ ակցիայի նախաձեռնող Նարեկ Մալյանը, ում ոստիկանները թույլ չէին տալիս մտնել Սորոսի գրասենյակ:

«Հայաստանի իշխանությունը գտնվում է Սորոսի հիմանդրամի գրպանում, երկիրը կառավարվում է «Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստան»-ի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանի կողմից: Այս գրասենյակի կողմից իրականացվում է դավանափոխության, ազգադավության, պետականաքանդության ծրագիր»,-ասաց Մալյանը:

Նա նշեց, որ եթե ոստիկանները իրենց ներս թողեն, իրենք որևէ հակաօրինական քայլ չեն անելու, «չեն ծեծելու, սպանելու կամ բռնաբարելու Լարիսա Մինասյանին»:

«Մենք գնում ենք մեր դիտողություններն ու անհամաձայնությունը գրասենյակի դիմաց հայտնելու և դա անպայման անելու ենք»,-ասաց ՎԵՏՕ-ի ղեկավարը:

Նա նշեց, որ իրենց արդեն աջակցության կոչերով դիմել են բազմաթիվ քաղաքական ուժեր, որոնց անունները շուտով կհրապարակի:

Մանրամասները՝ տեսանյութում

pastinfo.am