screenshot29_vqtb4.jpg

Նարեկ Մալյանին և ավտոերթի մասնակիցներին կրկին բերման ենթարկեցին

Արտաշատից Երևան տանող ճանապարհից  ոստիկաններն երկրորդ անգամ բերման ենթարկեցին «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանին։

Հիշեցնենք, որ նա առավոտյան բերման էր ենթրակվել Խոր Վիրապի մոտից, որտեղից ժամը 11։00-ին պետք է մեկնարկեր ավտոերթ դեպի Երևան։ Ոստիկանության Արտաշատի բաժնից դուրս գալուց հետո Մալյանը հայտարարեց, որ ավտոերթով  գնում են դեպի Երևան՝ Ազգային ժողով, որտեղ քննարկվում է ՀՀ-ում արտակարգ դրությունը երկարաձգելու հարցը։ Ճանապարհին Մալյանին և ավտոերթի այլ մասնակիցների իջացրեցին մեքենաներից ու բերման ենթարկեցին։

Նարեկ Մալյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ավտոերթի միջոցով իր բողոքն է արտահայտում  Հայաստանում չորրորդ անգամ արտակարգ դրությունը երկարաձգելու դեմ՝  «որի ժամանակ արգելվում է միայն հանրահավաքները և թուլացնելով հանրային դիմադրությունը՝ ոչ իրավաչափ օրենքներ, պղծություններ տարածող կոնվենցիաներ են ընդունվում և վավերացվում»։

panorama.am