veto---eng2_XVbKd.jpg

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հայտարարությունը

   «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումն իր խորին ցավակցությունն է հայտնում այս գիշեր՝ ժամը 04։30-ի սահմաններում ծառայողական պարտականությունները կատարելիս սպանված ոստիկանության ավագ Տիգրան Առաքելյանի հարազատներին և ընկերներին, ու շուտափույթ ապաքինում մաղթում նույն միջադեպի ժամանակ վիրավորված ոստիկան Ա․Հակոբյանին։

Մենք համարում ենք, որ այս ամենը տարիներ շարունակ իրավապահ համակարգի հանդեպ հետևողականորեն սերմանված անվստահության ու ատելության, մարդասպան-ահաբեկիչների և վտանգավոր հանցագործների հերոսացման քարոզի, բանտերից համաներումով ազատելու, ոստիկանների կողմից ավելորդ հանդուրժողականության ու օրինական ուժ կիրառելու արգելքների և այսօր արդեն երկրում տիրող ամենաթողության հետևանքն է։

Մեր զորակցությունն ենք հայտնում իրավապահ համակարգի ներկայացուցիչներին և մաղթում համբերություն ու անփորձանք ծառայություն։
Խոստանում ենք, որ այս ամենը երկար չի տևի։

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժում