logozyran_f7IJg.jpg

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հայտարարությունը

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումն իր մտահոգությունն է հայտնում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերի անձնական տվյալները քաղաքական հետապնդումներին ծառայեցնելու ՀՀ ապօրինի իշխանությունների փորձերը:

Ինչպես գիտեք, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը սկսել է ՀՀ իշխանությունների կողմից հարուցված շինծու քրեական գործերի հիմքով տրամադրել ֆեյսբուքյան օգտատերերի անձնական տվյալներ, ինչն իշխանությունը ծառայեցնում է քաղաքական բռնաճնշումներ իրականացնելու իր նպատակին:

Ցավում ենք, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը, որը հայտարարում է, թե ունի անձնական տվյալների պաշտպանության խիստ քաղաքականություն, ըստ երևույթին, քաղաքական կամ մեզ համար անհասկանալի այլ պատճառներով, այս պահին դարձել է քաղաքական հալածանքների, հետապնդումների, ապօրինի բանտարկությունների և ձերբակալությունների հովանավոր:

Կոչ ենք անում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի սեփականատերերին՝ վերանայել անձնական տվյալների պաշտպանության իրենց քաղաքականությունը: Անգամ եթե ՀՀ ապօրինի իշխանությունները հղում են անում հարուցված քրեական գործերին, տեղեկացնում ենք, որ դրանք շինծու են և հարուցվում են քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու, ապօրինի բանտարկելու նպատակով:

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժում