collages_Us6mQ.jpg

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումն ահազանգում է

   Տարիներ շարունակ իրավապահ համակարգի հանդեպ հետևողականորեն անվստահություն ու ատելություն սերմանող, նրանց հայհոյողներին ուղղորդող և համակարգը վարկաբեկողներին աջակցող, վտանգավոր հանցագործներին, ՊՊԾ գունդ գրաված և երեք ոստիկանների սպանած ահաբեկիչներին հերոսացնող սորոսականներն այսօր փորձում են վերջնականապես իրենց ենթարկել ոստիկանությունը։

Ինչպես բազմիցս բարձրաձայնել ենք, հետհեղափոխական Հայաստանում սորոսականներն իշխանական լծակներն օգտագործում են իրենց համար անցանկալի մարդկանց ամենատարբեր միջոցներով լռեցնելու և որոշ դեպքերում հանցագործության դեմ հակազդեցությանը խոչընդոտելու համար։

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը հայտարարում է, որ եթե սորոսականներին հաջողվի ամբողջությամբ իրենց իշխանության տակ վերցնել ոստիկանությունը, երկրում քրեածին վիճակի աճն ու հանցավոր տարրերի անպատժելիության զգացողությունը կբերեն տոտալ ամենաթողության և քաոսի, ինչը վերջնական կքայքայի պետությունը։

Վերահաստատում ենք, որ մենք շարունակում ենք աջակցել մեր պետականության պահպանմանը, իսկ ոստիկաններին հորդորում ենք հավատարիմ լինել իրենց ուսադիրներին ու երդմանը։

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժում