picsart03-18-054046_7lQcX.png

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հայտարարությունը

Այսօր ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը սրճարանում հարձակվել է լրագրող Փայլակ Ֆահրադյանի վրա՝ հասցնելով նրան վնասվածքներ և պատճառելով գույքային վնաս:

«ՎԵՏՕ» հասարարակական-քաղաքական շարժումն իր աջակցությունն է հայտնում լրագրողին և փաստում, որ սա իշխանության կողմից հերթական ոտնձգությունն է ազատ խոսքի ու ազատ մամուլի նկատմամբ:

Ցանկանում ենք ևս մեկ անգամ հանրության ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ արտասահմանյան կասկածելի ֆոնդերից սնվող «իրավապաշտպաններն» ու լրագրողների իրավունքների պաշտպանության մասին տարիներ շարունակ աղաղակող կազմակերպություններն իրականում զբաղված են եղել փողեր մսխելով, ուստի երբեք չեն դատապարտել այս իշխանությունների հարձակումներն ազատ խոսքի և լրագրողների նկատմամբ, ավելին՝ զբաղված են նրանց բռնությունները և ապօրինությունները կոծկելով: