«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը հունիսի 9-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցելու է կիրակնօրյա Պատարագին:
Տարիներ շարունակ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին քարոզչական արշավների է ենթարկվում Սորոսի հիմնադրամից ուղղակի և անուղղակի կերպով հովանավորվող անձանց կողմից, որի ծայրահեղական դրսևորումն էր Վեհափառ Հայրապետի վրա կատարված հարձակումը: Այս խառնակ օրերին «ՎԵՏՕ» շարժումն ավելի, քան երբևէ կարևորում է համախմբումը միակ ազգային հոգևոր բաղադրիչի՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ: Ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, «ՎԵՏՕ»-ն պատրաստակամորեն կիրականացնի Վեհափառ Հայրապետի և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր հոգևորականների անվտանգության ապահովումը՝ զերծ պահելով ՀՀ պետականության կարևոր հիմնասյուներից մեկը՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին օտարերկրյա գործակալական ցանցի ոտնձգություններից:
Դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին կշարժվենք այս կիրակի՝ հունիսի 9-ին, ժամը 10:00-ին, Սուրբ Սարգիս եկեղեցու բակից:
Բոլոր ցանկացողները կարող են միանալ:
Տեղեկացնենք նաև, որ երեքշաբթի՝ հունիսի 11-ին, ժամը 16:00-ին, «ՎԵՏՕ» շարժումը կիրականացնի Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան» գրասենյակի արգելափակման հերթական ակցիան:
«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժում