logo_BptjH.jpg

«ՎԵՏՕ» հասարական-քաղաքական շարժման հայտարարությունը

«ՎԵՏՕ» հասարական-քաղաքական շարժումը դատապարտում է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի կողմից հրահրված այսօրվա միջադեպը: Նման վարքագիծը հարիր չէ պետական բարձրաստիճան պաշտոնյային:

Իշխող քաղաքական թիմի առանձին ներկայացուցիչներ վերջերս սկսել են աչքի ընկնել իրենց լակոտական պահվածքով:
Կոչ ենք անում իշխանությանը՝ հետ կանգնել փողոցային խուժանի մակարդակի սադրանքներից, հիշել, որ նրանք այլևս պետական պաշտոնյաներ են:

Հաշվի առնելով միջադեպի հանրային հնչեղությունը և այն հանգամանքը, որ Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպը տեսագրվել է մասնավոր կազմակերպության պատկանող անվտանգության տեսախցիկներով և առգրավվել է իրավապահ մարմինների կողմից՝ պահանջում ենք անհապաղ հրապարակել վերոնշյալ տեսագրությունն ամբողջությամբ և առանց մոնտաժի:

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժում