97814049260138267012982384231953716346880n_00xF4.jpg

«ՎԵՏՕ» հասարական-քաղաքական շարժման հայտարարությունը

Սիրելի հայրենակիցներ,

ՀՀ-ում իշխանությունը զավթած օտարերկրյա գործակալական ամբողջ ցանցը՝ իշխանության տարբեր օղակներում գտնվող՝ օլիգարխ Ջորջ Սորոսից վարձատրվող պատգամավորները և նախարարները, «Սորոսի ծռեր» հայասպան ահաբեկչական խմբավորումը, իրենց քաղհասարակություն հռչակած սորոսական տարբեր կազմակերպությունների, ԶԼՄ-ների ղեկավարները և շահառուները, կազմելով մեկ միասնական ճակատ՝ վայնասուն են բարձրացրել՝ իրենց պետականաքանդ և ապազգային գործունեությունն առաջ տանելու համար:

Վայնասունի պատճառն այն է, որ արտասահմանյան գործակալական ցանցը սկսել է գիտակցել, որ տապալվում է իրենց օրակարգի կարևորագույն հարցը՝ Թուրքիայի պատվերով Հայոց ցեղասպանության պահանջատիրության չեղարկումը, պատմական փաստերի խեղաթյուրումը և Թուրքիային հայկական պահանջատիրությունից ազատումը:

Ցավում ենք, որ այդ գործունեությունն իրականացվում է հայկական ազգանուն կրող վարձկանների կողմից:

Կոչ ենք անում բոլոր այն անհատներին, քաղաքական և հասարակական կազմակերպություններին, որոնց համար կարևոր է մեր ազգային ինքնության պահպանման և Ցեղասպանության պահանջատիրության հարցը, լինել զգոն և պատրաստ՝ թույլ չտալու 1.5 մլն անմեղ զոհերի արյան վաճառքը թուրքերին:

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժում