logo_YUjuU.jpg

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման բաց նամակը «Jai Jagat 2020»-ի կազմակերպիչներին

Բարև ձեզ, ՙJai Jagat 2020՚-ի հարգելի կազմակերպիչներ:

Ողջունում ենք «Հանուն Արդարության և խաղաղության» խորագրով քայլարշավի անցկացման գաղափարը: Կարևորելով Մահաթմա Գանդիի բռնության դեմ ուղերձը, որը ձեր ծրագրի առաջնահերթություններից է՝ թույլ տվեք նկատել, որ դուք Հայաստանում ընտրել եք սխալ գործընկերներ, որով անլրջացնում և ծիծաղելի եք դարձնում ամբողջ քայլերթը:

Հայաստանում ձեր պաշտոնական ներկայացուցիչ ՙՌեստարտ՚ նախաձեռնության ղեկավարը և ևս 5 անդամներ 2019թ մարտի 4-ին առևանգման նպատակով հարձակում են գործել գրող-հրապարակախոս, հասարակական գործիչ Նարեկ Մալյանի վրա:

Ձեր կողքին ՙՈչ բռնությանը՚ կոչի տակ հանդես եկող ՙՌեստարտ՚ խմբի անդամները մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, բռնության գործադրմամբ, բացահայտ առևանգման փորձ կատարելու հատկանիշով, որը ոչ միայն մեր երկրում, այլև ամբողջ աշխարհում համարվում է բռնություն պարունակող ծանր հանցագործություն: Բացի այդ, իրենք տարբեր հարցազրույցներում բազմիցս հաստատել և պարծեցել են իրենց գործած բռնության փաստով:

ՙՌեստարտ՚ նախաձեռնությունը Հայաստանի Հանրապետությունում հայտնի է որպես հանցավոր խուլիգանախումբ, և նրանց իրենց արարքի համար սպառնում է մինչև 8 տարվա ազատազրկում:

Զարմանալի և զավեշտալի է, որ Դելիից Ժնև ձեր նախաձեռնած քայլերթին մասնակից եք դարձրել բռնություն և ատելություն տարածող խմբակի:

Տեղեկացնում ենք, որ որ սույն նամակն ուղարկելու ենք նաև միջազգային ԶԼՄ-ներին, ինչպես նաև ձեր գործընկեր կազմակերպություններին:

Կից ներկայացնում ենք ՙՌեստարտ՚-ի կողմից իրականացված բռնարարքի տեսանյութը, որը ներառված է հարուցված քրեական գործում:

https://www.youtube.com/watch?v=8W0Lm2u4FCU