logo_UINYH.jpg

Բաց նամակ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսիին

Հարգելի տիկին դեսպան, 

Այսօր՝ մարտի 4-ին ԱՄՆ-ում կայանալու է Կանացի խիզախության միջազգային մրցանակի ամենամյա մրցանակաբաշխությանը (International Women of Courage), որին ելույթ է ունենալու նաև ԱՄՆ Առաջին տիկին Մելանյա Թրամփը: 

«ՎԵՏՕ»  շարժումը իր տարակուսանքն ու վրդովմունքն է հայտնում: 

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը Կանացի խիզախության մրցանակաբաշխությանը Հայաստանից ներկայացրել է Լյուսի Քոչարյանի թեկնածությունը: 

1. Լյուսի Քոչարյանը 2019 թվականի հուլիս ամսին #բռնության_ձայնը հեշթեգով հրապարակել է շուրջ 200 անանուն նամակներ, որոնք, ինչպես հետագայում պարզվեց և ՀՀ ոստիկանության կողմից պաշտոնապես հաստատվեց, կեղծ էին և իրականությանը չէին համապատասխանում: Տիկինն այնքան էր ոգևորվել համատարած սեռական բռնության տպավորություն ստեղծելու գործով, որ բացահայտ սուտ և կեղծիք էր հրապարակում և, ի վերջո, Լյուսի Քոչարյանի արարքը հասարակության կողմից ընդունվեց որպես ծաղր բռնության իրական զոհերի նկատմամբ: 

2. Լյուսի Քոչարյանի հանրային առաջխաղացումն իրականացնում են Հայաստանում օլիգարխ Ջորջ Սորոսի գրասենյակի աշխատակիցները և շահառուները: 

Այս մտահոգիչ փաստերը կուղարկվեն ԱՄՆ՝ Սպիտակ տուն և Պետական դեպարտամենտ: «ՎԵՏՕ»  շարժումն առայսօր ձեռնպահ է մնացել օլիգարխ Ջորջ Սորոսի և ԱՄՆ պետական քաղաքականության նույնացումից, սակայն եթե վերը շարադրված հարցերին սպառիչ պատասխաններ չտրվեն և հանրային բացատրություն չներկայացվի մրցանակի թեկնածուի ընտրության չափորոշիչների առնչությամբ, ապա Լյուսի Քոչարյանի գործունեության թե նախկին և թե ապագա դրվագների համար պատասխանատվությունը կստանձնի ԱՄՆ դիվանագիտական ներկայացչությունը՝ որպես այդ անձին պարգևատրման ներկայացրած կառույց: 

Շնորհակալություն

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժում