logo_OVhLX.jpg

«ՎԵՏՕ» շարժումն իր զորակցությունն է հայտնում ԱՄՆ կառավարությանը

Վերջին օրերի ընթացքում ականատես ենք լինում ԱՄՆ տարբեր նահանգներում իրականացվող զանգվածային անկարգություններին, որոնք ուղեկցվում են համատարած վանդալիզմով, թալանով, արյունալի բախումներով ու անմեղ զոհերով։
Այս ամենը լուրջ մտահոգություններ է առաջացնում, քանի որ ակնհայտ է՝ խաղաղ ցույցերի անվան տակ տեղի ունեցող իրադարձություններն ուղղորդված են և նպատակ են հետապնդում ապակայունացնելու իրավիճակն ամերիկյան պետությունում:

Ջորջ Սորոսի ձեռագիրը նույնն է ամենուրեք։ Ինչպես աշխարհի տարբեր երկրներում, այնպես էլ ԱՄՆ-ում, Սորոսն իր գործակալական ցանցի միջոցով հետևողականորեն իրականացնում է հակապետական գործունեություն, որում մշտապես աչքի է ընկնում հատկապես այս օրերին քաոս և արյունալի բախումներ հրահրող «Black lives matter» շարժումը։
Այն, որ այս շարժումն ուղղակի և անուղղակի ուղղորդվում է օլիգարխ Սորոսի հիմնադրամի և նրա շահառուների կողմից, այլևս գաղտնիք չէ որևէ մեկի համար։ Վերջին օրերի իրադարձությունները ևս մեկ անգամ փաստեցին, որ այս շարժումը հեռու է ռասիզմի դեմ պայքարից այնքան, որքան Ջորջ Սորոսի գործունեությունը՝ ժողովրդավարությունից։

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումն իր զորակցությունն է հայտնում ԱՄՆ կառավարությանը՝ օլիգարխ Ջորջ Սորոսի վարձու ցուցարարների և խուլիգանախմբերի դեմ պայքարում։
Լիահույս ենք, որ ամերիկյան պետությունը կկարողանա կոշտ կերպով կանխել արյունալի իրադարձությունների հետագա զարգացումները, թույլ չտալ սորոսականներին էլ ավելի ապակայունացնել երկրում իրավիճակը և հնարավորինս շուտ երկիրը վերադարձնել բնականոն ռիթմի։

 

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժում