desktop1_c4H2I.jpg

Նարեկ Մալյանի ելույթը` Սորոսի գրասենյակի դիմաց կայացած բողոքի ցույցի ժամանակ

Ողջունում եմ ձեզ, սիրելի ընկերներ և համակիրներ, շատ վտանգավոր, տարօրինակ և կասկածելի գործընթացներ են տեղի ունենում մեր երկրում:

Մեր վերջին հանդիպումը հանրային առողջությունը վտանգի տակ դնող Ստամբուլյան կոնվենցիայի հետ էր կապված: Ես մի քանի բառով ներկայացրեցի այդ կոնվենցիայի վտանգները: Հիշեցնեմ, որ այդ տխրահռչակ կոնվենցիան չի վավերացվել Եվրոպայի խորհրդի անդամ 13 երկրների կողմից: Այդ երկրներն են՝ Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Լիխտենշտեյնը, Հունգարիան, Միացյալ Թագավորությունը, Մոլդովան, Չեխիան, Ուկրաինան, Բուլղարիան, Հայաստանը... Ստամբուլյան կոնվենցիայով որոշ ճարպիկներ փորձում են ընդհանուր իրավունքի տակ մտցնել միասեռական ամուսնությունները...

Այսօր չխորանամ այդ վտանգավոր փաստաթղթի պարունակության մեջ: Դրա առիթը նախկինում ունեցել եմ, և ապագայում անպայման անդրադարձեր լինելու են Ստամբուլյանին և դրա վավերացումը տենչող Սորոսի վաստակներին: Հիշեցնեմ, որ հասարակությանը Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը նախապատրաստելու փուլում մի ստախոս կնոջ կողմից հրապարակվեցին իբր բռնաբարությունների մասին կեղծ նամակներ: Կեղծ նամակների տեխնոլոգիան, ի դեպ, նոր չէ, իսկ սուտը և կեղծիքը Սորոսի վաստակների սիրելի գործիքներն են:

Ըստ էության, ՀՀ կառավարության և ԱԺ սորոսական կազմն այս օրերին վերածվել է Ստամբուլյան կոնվենցիան գովերգող բութ գործիքի: Ինչու եմ ասում բութ գործիքի, քանի որ միայն բութ գործիքը կարող է չտեսնելու տալ կոնվենցիայի խնդրահարույց հատվածները և բութ համառությամբ գովաբանել, ըստ էության, հանրային առողջությանն էական վնաս հասցնող հիմնարար փաստաթղթի վավերացումը, որի քայաքայիչ հիմքի վրա նաև ձևափոխվելու և հարմարեցվելու է ՀՀ օրենսդրությունը:

Սորոսի վաստակները բավական աշխույժ գործունեություն են ծավալում ԿԳՄՍ նախարարությունում: Մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից տարածքում պետական, այսինքն՝ ձեր բոլորի փողերով բեմադրված եզությանն արդեն անդրադարձ եղել է: Կարծում եմ՝ բոլորին պարզ է, որ այդ անմակարդակությունը որևէ կապ չուներ մշակույթի կամ արվեստի հետ և հետապնդում էր միայն մեկ նպատակ՝ լափել պետական միջոցներից հնարավորինս շատ գումար: Այս առումով կարող եմ ավելացնել միայն մեկ բան՝ բացի հակամշակութային լինելուց, այդ ապուշությունն, ըստ էության, իր մեջ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում: Մենք տեղեկատվություն ունենք, որ այդ հակամշակութային եզության համար գումար է դուրս գրվել նաև Սորոսի հայաստանյան գրասենյակից, և եթե մեր տեղեկությունը հաստատվի՝ մենք կդիմենք իրավապահներին, քանի որ սա ոչ այլ ինչ է, քան ուղղակի գողություն պետական բյուջեից՝ արդեն ֆինանսավորված միջոցառման համար կրկնաֆինանսավորում պետական փողերով: Վտանգված է հանրային առողջությունը:

Հաջորդը... Հակահասարակական երևույթների շարքը սրանով չի վերջանում: Ինչպես ես արդեն հրապարակել եմ իմ ֆեյսբուքյան էջում, տրանսվեստիտ մարմնավաճառ Կարաբինան ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանից պահանջել է դպրոցներում տրանսվեստիտների համար լայն իրավունքներ և իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ բավարարված է այդ հանդիպումից: Այսինքն՝ կարելի է ենթադրել տրանսվեստիտների մուտքը դպրոցներ արդեն արտոնվա՞ծ է... Ժողովուրդ, իմ երեխաները մասնավոր դպրոցի սաներ են, և ես այդ խնդիրը չունեմ: Վտանգն այս առումով ձեր երեխաներին է վերաբերվում: Այնպես որ, դուք որոշեք, եթե այստեղ խնդիր չեք տեսնում՝ ես լրիվ հանգիստ եմ... Այստեղ ևս վտանգված է հանրային առողջությունը...

Այսօր չեմ խոսի ՁԻԱՀ-ով վարակված տրանսվեստիտ մարմնավաճառների մասին, որոնց պաշտպանությամբ զբաղվում է սորոսական «Իրավունքի կողմ» ՀԿ-ն: Կրկին վտանգված է հանրային առողջությունը...

Մել Դալուզյան: Ուրեմն, ի սկզբանե Դալուզյանի հետ որևէ խնդիր չկար ու չէր եղել: Մի խումբ Սորոսի վաստակներ փողի դիմաց սկսեցին տարածել, որ Հայաստանում սարսափելի հոմոֆոբիա է: Ի դեպ, դրանք այնքան ապուշ են, որ իմ մասին էլ էին տարածում, թե իբր հոմոֆոբ եմ: Այդ առումով ասեմ, որ անձամբ ծանոթ եմ Դալուզյանի հետ ու նրա անձի հետ որևէ խնդիր չունեմ: Պետությունը ձեր փողից 20 միլիոն դրամ է հատկացնում 22 րոպեանոց ֆիլմի համաֆինանսավորման համար: Այսինքն՝ դուք՝ որպես պարտաճանաչ հարկատու, դուք՝ որպես խանութում ՀԴՄ պահանջող հպաաաաարտ քաղաքացի, ձեր գրպանից այդ ֆիլմի ամեն րոպեի համար վճարել եք մոտ մեկ միլիոն դրամ: Վարչապետին հարցնում են այդ ֆիլմի նպատակահարմարության մասին. սկզբում փորձում է հանրությանը խաբել, թե իբր ֆինանսավորել են չեմպիոնի մասին ֆիլմ: Փաստեր են հրապարակվում, որ Դալուզյանը ոչ միայն չեմպիոն չէ, այլ նաև նրա պատճառով ՀՀ մասնակցությունը Տոկիոյի օլիմպիադային հարցականի տակ է: Վարչապետը հերթական սուտն է ասում, թե իբր ՀՀ քաղաքացու մասին է ֆիլմը... Հրապարակում են, որ Դալուզյանը վաղուց հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից: Վարչապետը հայտարարում է, որ սեռափոխման մասը չի ֆինանսավորվել: Մասնագետները հայտարարում են, որ նման բան անհնար է, իսկ համաֆինանսավորման գումարը հարյուրապատիկ անգամ հավելագրված է: Այսինքն՝ այստեղ էլ նույն նախարարության միջոցով ինչ-որ կասկածելի կազմակերպություններ հարկատուների բավական խոշոր գումարների շարժի հետ են առնչվում: Ի վերջո, Փաշինյանի փաստարկներից որևէ մեկը չի մնում, և նա ստիպված փաստարկներից զուրկ «հա ինչ, ինչ, ինչ, լավ եմ արել, չխառնիգ հանկարծ...» ոճի մեջ ելույթ է ունենում, ԱԺ պատգամավորներն էլ ծափահարում են: Չնայած ԱԺ որոշ պատգամավորներ էլ Վարդավառի՝ գորգ լվալու պրոցեսում միլիոններով փող բռնեցին...

Այս ամենի արդյունքում Հայաստանի մարզական ֆեդերացիաները և Հայաստանը ներկայացնող մարզիկները հանդես եկան հայտարարությամբ, որով, ըստ էության, դատապարտեցին մարզաշխարհը սորոսական նպատակներով օգտագործելու գործընթացը: Այստեղ ևս փաստում ենք, որ վտանգված է հանրային առողջությունը...

Ընդամենը ամիսներ առաջ Փաշինյանի կառավարության ծրագիրն եմ նայում, «Կրթությունը և գիտությունը» բաժնում սևով սպիտակի վրա գրված է. «Ստեղծել անհրաժեշտ պայմաններ՝ հայերենի՝ իբրև ժամանակակից գիտության լեզվի գործառության ու զարգացման համար»։ Այսօր տեսնում եմ՝ ինչ-որ անտեսանելի ձեռք, մեր կառավարության վզակոթին տալով, ստիպում է հետ կանգնել իրենց իսկ ծրագրից: ԲՈՒՀ-երից «Հայոց լեզուն» հանելով է ստեղծվում անհրաժեշտ պայմաններ՝ հայերենը ժամանակակից գիտության լեզու դարձնելու համար... Այս ինչ հրեշավոր սուտ է: Հայոց լեզվի նկատմամբ պետության նման վերաբերմունքը վտանգում է հանրային առողջությունը:

Վերը թվարկվածն ի մի բերելով՝ ես փաստում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում կա մի ուժ, որը վերևից ճնշում է վարչապետ Փաշինյանին և ստիպում աննորմալ և աբսուրդային որոշումներ կայացնել ու արդարանալ: Սա անթույլատրելի է: Ես հասկանում եմ, որ Փաշինյանն իշխանության հասնելու ճանապարհին բազմաթիվ պարտքեր է կուտակել, սակայն անթույլատրելի եմ համարում, երբ այդ պարտքերը իշխող ուժը փորձում է փակել ՀՀ պետականությամբ և հանրային առողջությամբ...

Մեր պետության առաջ ամեն օր բուսնող նորանոր վտանգներն աճում են երկրաչափական պրոգրեսիայով: Այս ամենն, ինչ ես թվարկեցի, ընդամենը վերջին 10 օրվա ամփոփումն է: Ամեն օր մենք բախվում ենք նորանոր խնդիրների, որոնց առաջացման սերմնացանները գտնվում են այս գրասենյակում: Արտասահմանյան գործակալները, հարմար տեղավորվելով իշխանության տարբեր աթոռներին, պարտադրում են իրենց տիրոջ՝ ԱՄՆ միլիարդատեր Ջորջ Սորոսի օրակարգը:

Այս խնդիրները բարձրաձայնելը Սորոսի վարձկանները փորձում են դարձնել պախարակելի և վտանգավոր: Հակառակ կարծիք ունեցողները հայտարարվում են հետադիմականներ և ենթարկվում են ծաղրի: Ինքս իմ փորձով շատ լավ գիտեմ, թե դա ինչ է նշանակում: Սորոսի վարձկաններն ինձ լռեցնելու նպատակով իմ դեմ իրականացնում են աննախադեպ ծավալների արշավ: Գործի են դրվել ստի ու կեղծիքի ողջ մեխանիզմները: Իմ նկատմամբ փորձում էին քրեական հետապնդումներ իրականացնել: Իմ դեմ իրավապահ մարմիններին Սորոսի վաստակների կողմից ներկայացվել է ավելի քան քսան դիմում, որոնք բոլորն էլ մերժվել կամ կասեցվել են՝ անհիմն լինելու պատճառով: Իմ դեմ փորձեցին հանել հանրային կարծիքը՝ տարբեր անմակարդակ պիտակավորումներով, սակայն նրանք չգիտեին, որ ես երբեք իմ գործունեության մեջ չեմ առաջնորդվում հանրային կարծիքով, առավել ևս՝ հանրային կարծիքի՝ սորոսական, այսինքն՝ կեղծ տարբերակով:

Եվ այսպես, Սորոսի գրասենյակը Հայաստանում պետք է դադարեցնի իր քայքայիչ գործունեությունը, ու դրա համար այսօր արդեն առկա են օրենսդրական բոլոր անհրաժեշտ հիմքերը՝ ըստ Հիմնադրամների մասին ՀՀ օրենքի Հոդված 34-ի.

Հիմնադրամի լուծարումը

1. Լուծարումը հիմնադրամի գործունեության դադարումն է՝ առանց նրա իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:

3. Հիմնադրամը կարող է լուծարվել, եթե`

3) հնարավոր չէ հասնել հիմնադրամի նպատակներին և կատարել այդ նպատակների փոփոխություններ.

4) հիմնադրամի գործունեությունը վտանգում է պետական և հասարակական անվտանգությունը, հասարակական կարգը, հանրության առողջությունն ու բարքերը, այլոց իրավունքներն ու ազատությունները:

Հիմա հարց եմ տալիս՝ արդյո՞ք վտանգված են հանրային առողջությունը և բարքերը: Այս պահից սկսած՝ «ՎԵՏՕ»-ն հանրային առողջության պահպանման համար հայտարարում է համահայկական, համապետական մոբիլիզացիա: ՀՀ բոլոր մտահոգ քաղաքացիները պարտավոր են զինվորագրվել այս գործընթացին: Սա մեր տունը, մեր լեզուն, մեր պատմությունը, մեր երեխաներին պաշտպանելու գործընթացն է, և այս գործընթացում չկան անտարբերներ, չկան կիսամեղավորներ, չկան կիսաանմեղներ՝ կամ պայքարի մեջ ես, օգնում ես Սորոսի վաստակներին դուրս վռնդել մեր պետությունից, կամ օտարերկրյա գործակալական ցանցից վարձատրվող Սորոսի վաստակ ես: Ցավոք, երրորդ տարբերակը չկա. այս հարցում չեզոքությունը հավասար է թշնամու հետ համագործակցության...

Համընդհանուր մոբիլիզացիա, ընդդեմ քայքայիչ գործակալական ցանցի, ընդդեմ Սորոսի վաստակների ու նրանց ավերիչ գործունեության: