logo_fih2j.jpg

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հայտարարությունը Նարեկ Մալյանի ձերբակալության մասին

Այսօր՝ հունվարի 28-ին, դիմակավորված անհայտ անձինք բռնի կերպով առևանգել են «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Նարեկ Մալյանին տարել են Ոստիկանության 6-րդ վարչություն։

Իշխանության կողմից այս ակնհայտ ապօրինի և բռնություններով ուղեկցվող քաղաքական հետապնդումները այլևս անցնում են թույլատրելի բոլոր սահմանները։

Նշենք, որ ապօրինությունները շարունակվել են նաև 6-րդ վարչությունում, որտեղ չեն թողել մուտք գործի Նարեկ Մալյանի փաստաբանը, ինչպես նաև Մալյանին թույլ չեն տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ։

Այս պահին մի շարք մտահոգ քաղաքացիներ, իրավապաշտպաններ և «ՎԵՏՕ»-ի անդամները գտնվում են Ոստիկանության 6-րդ վարչության շենքի դիմաց։