Ոստիկաններն ապօրինի խոչընդոտեցին Նարեկ Մալյանին իրականացնել իր ակցիան

Վաղ առավոտից Խոր Վիրապ վանական համալիրի տարածքում մի քանի տասնյակ ոստիկաններ սպասում էին «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանին, որպեսզի թույլ չտան իրականացնել իր կողմից նախօրոք հայտարարված ակցիան։

Ակցիան, ինչպես արդեն նշվել էր, չի հակասում արտակարգ դրությամբ պայմանավորված պարետի և պարետատան որոշումներին, սակայն դա չխանգարեց ոստիկաններին ապօրինի բերման ենթարկել Խոր Վիրապի տարածքում գտնվող բոլոր մարդկանց։

 

«Ինձ ապօրինի բերման են ենթարկել մեքենայիս մեջից, որտեղ ես մենակ եմ եղել». Նարեկ Մալյան

 

Նարեկ Մալյանն ու իր կոչով ավտոերթին միացած քաղաքացիները, ազատ արձակվելուց հետո, շարունակեցին իրենց երթը դեպի Երևան։

 

Ավտոերթի մասնակիցներին ճանապարհին տարբեր պատճառներով մի քանի անգամ կանգնեցնելուց հետո ոստիկանները, բիրտ ուժ կիրառելով, երկրորդ անգամ բերման ենթարկեցին նրանց։

 

Բերման ենթարկվածներին բերել են ոստիկանության Մասիսի բաժին։

 

Բերման են ենթարկվել «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը, նախաձեռնող խմբի անդամներ գնդապետ Ռոբերտ Մելքոնյանը, Աննա Հակոբյանը, «Ադեկվադ» միաբանության և ՀՅԴ անդամներ։ 

 

Նարեկ Մալյանը դուրս եկավ ոստիկանության Մասիսի բաժնից։