«ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը՝ «Բոլոր սորոսականները ստախոսներ են» վերնագրով ֆլեշմոբի մասին

Օրեր առաջ հանրությանը տեղեկացրեցի, որ սորոսականները ժամկետանց դատական հայց են ներկայացրել իմ դեմ պահանջելով 300 000 դրամ, այն բանի համար, որ ես ապացուցել և հայտարարել եմ սորոսականների ստախոս և կեղծավոր լինելու մասին:
Այդ օրերին բազմաթիվ մարդիկ ինձ հետ կապ էին հաստատում, հայտնում էին իրենց աջակցությունը և ցանկանում էին այդ 300 000 դրամից իրենց մասը վճարել, քանի որ ես արտահայտել էի նաև իրենց կարծիքը:
Այդ աջակցությունը ինչ-որ պահի վերածվեց ֆլեշմոբի «Բոլոր սորոսականները ստախոսներ են» վերնագրով:
Հիմա նայելով այս ֆլեշմոբի աշխարհի տարբեր ծայրերից անծանոթ հայերից մեզ ուղարկված տեսանյութերը կարող եմ հստակ արձանագրել`
1. Սորոսականները մեղմ ասած չեն վայելում հանրության աջակցությունը:
2. Սորոսի վարձկաններին հանրությունը համարում է ստախոս, խաբեբա, կեղծավոր, անհայրենիք մարդիկ:
3. Սորոսի գրասենյակը վտանգ է ներկայացնում հանրային առողջությանը:
4. Ժամանակն է գործնական քայլեր ձեռնարկել անհայրենիք, խաբեբա, փողամոլ գործակալներին մեր երկրից վռնդելու ուղղությամբ:
5. Ժամանակն է սահմանափակել անհայրենիք, խաբեբա փողամոլների գործունեությունը պետական սեկտորում:

Շնորհակալ եմ աջակցության համար
Նարեկ Մալյան


https://www.facebook.com/narek.malyan/posts/3072635556097988