Հերթապահություն Սորոսի գրասենյակի դիմաց․ Օր 4-րդ

«ՎԵՏՕ» շարժման անդամների հերթապահությունն իրականացվում էքստրեմալ պայմաններում՝

1․ Սորոսի գրասենյակի տարածքում խլացուցիչներով արգելափակված է ինտերնետի հնարավորությունը,

2․ «ՎԵՏՕ» շարժման Facebook-յան էջում, բողոքների շնորհիվ, արգելափակված է տեսանյութ հրապարակելու հնարավորությունը,

3․ «ՎԵՏՕ»-ի գրասենյակը հոսանքազրկված է,

4․ Լարիսա Մինասյանը դիմել է Ոստիկանություն։

 

Սորոսի գրասենյակի դիմաց իրականացվող ակցիայի 4-րդ օրվա ամփոփում:

1․ Սորոսի գրասենյակի դիմաց հերթապահությունը սկսվեց խնկարկումով,

2․ Ինտերնետի հնարավորությունը Սորոսի գրասենյակի տարածքում դեռ խլացուցիչներով արգելափակված է ,

3․ «ՎԵՏՕ» շարժման Facebook-յան էջում տեսանյութ հրապարակելու հնարավորությունը դեռ վերականգնված չէ,

4․ «ՎԵՏՕ»-ի գրասենյակում հոսանքը վերականգնված է,

5․ Լարիսա Մինասյանն ունի Ոստիկանության փոխգնդապետ՝ Կենտրոնի բաժնի պետ պրն․ Պապյանի բջջային համարը,

6․ Ոստիկանները մեկ օրվա ընթացքում երկու անգամ այցելեցին մեզ,

7․ 4-րդ օրն ավարտվեց Սորոսի գրասենյակի դիմաց Նարեկի ընթերցմամբ։