«Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ» ՀԿ՝ նախագահ Լևոն Բարսեղյան. Սորոսի կողմից ֆինանսավորվող Լևոն Բարսեղյանն իր ՀԿ-ի հետ միասին տարիներ շարունակ աչքի է ընկել ադրբեջանասիրությամբ: Հենց «Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ» ՀԿ-ն էր Գյումրիում ադրբեջանական ֆիլմերի փառատոնի անցկացման համար տարածք տրամադրել , Բարսեղյանն էլ նշել էր, որ ակումբի նպատակն ազատ խոսքի արտահայտման համար պայմաններ ստեղծելն է: Բարսեղյանը նաև համեմատել էր ադրբեջանական ֆիլմերի փառատոնի անցկացումն Արցախի մասին պատմող ֆիլմերի ցուցադրության հետ՝ նշելով, որ չեն մերժել նաև «Ճանապարհորդություն դեպի Ղարաբաղ» և «Ճանապարհորդություն դեպի Ղարաբաղ-2» ֆիլմերի ցուցադրությունն իրենց ակումբում: Բարսեղյանի տված պարզաբանման այս հատվածում էլ հստակ երևում է վերջինիս վերաբերմունքը ՀՀ ազգային անվտանգությանը. «Մի կողմից Հայաստանում գոյություն չունի որևէ օրենք նման ցուցադրությունն արգելելու համար, մյուս կողմից ոչ ակումբը, ոչ էլ ես իրավունք չունենք որոշել այլոց հետաքրքրությունները այդօրինակ ֆիմերի նկատմամբ, իսկ երրորդ կողմից ակումբը չունի և չի էլ կամենում ունենալ պետության և իշխանության քարոզչության ու պրոպագանդային բաժնի առաքելություն ու ֆունկցիաները, որոշելու, թե տեսնես որ ֆիլմը, որ հոդվածը, կամ լուսանկարն է պետական կամ իշխանական շահերի/հեղինակության պաշտպանության շրջանակներում, որոնք են վնասում կամ նպաստում Հայաստանի ազգային կամ իշխանավորի անձնական անվտանգությանը, որոնք են, որ մշակութային արժեք են ներկայացնում կամ ոչ: Նման դատողությունները ակումբի իրավասություններից դուրս են»: Լևոն Բարսեղյանն ընդգրկված է Սորոսի գործակալական ցանցի այն բլոկում, որը զբաղվում է Հայաստանի բնակչության շրջանում դեպի ադրբեջանցիները սեր և համերաշխություն տարածելով, բնակչության զգոնությունը թուլացնելու, զինվորների մարտական ոգին կոտրելու գործով: Հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանը գտնվում է պատերազմական վիճակում և ՀԱՊԿ-ի շրջանակներում կան անվտանգության մասով ստանձնած պարտականություններ, սորոսականների նպատակն է Հայաստանին զրկել նաև դրանից՝ հնարավորինս թուլացնելու համար ոչ միայն ներսում, այլ նաև դրսում ՀՀ անվտանգության ապահովման ռեսուրսները: Լևոն Բարսեղյանն այս պահին զբաղեցնում է Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնն, ինչն իրեն տալիս է լրջագույն հնարավորություններ սորոսականների պետականաքանդ գաղափարներն՝ այս դեպքում ադրբեջանասիրություն և ռուսատյացություն, տարածել մարզի ուսանողության շրջանում: Նշենք, որ Լևոն Բարսեղյանը Սորոսի հիմնադրամից ստացել է մոտ 800 000 ԱՄՆ դոլարի չափով գրանտներ:
Բաց հասարակության հիմնադրամի փակ գրասենյակը. TV5-ի անդրադարձը.
Նարեկ Մալյանը Facebook-յան ուղիղ եթերով խոսում է Սորոսի գրասենյակի դիմաց իրականացվող ակցիայի 19-րդ օրվա մասին։