Պերմանենտ ակցիաների մեկնարկ Սորոսի հայաստանյան գրասենյակի դիմաց. Օր 1-ին

Նարեկ Մալյանն ուղիղ եթերով հայտարարում է Սորոսի՝ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի դիմաց անժամկետ ակցիաների մեկնարկի մասին։

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման անդամները աշխատանքային օրերին, առավոտյան 10։00-ից 19։00-ն հետևում և լուսաբանում են Սորոսի գրասենյակի շարժը։ Ակցիայի նպատակն է հանրությանը ներկայացնել այն մարդկանց, ովքեր աշխատում են Սորոսի գրասենյակում, համագործակցում են կամ գրանտներ են ստանում այս հիմնադրամից։

Արտասահմանյան այս գործակալական ցանցը, տարիներ շարունակ սնվելով Ջորջ Սորոսի հիմնադրամից, անվստահություն է սերմանել ՀՀ իրավապահ համակարգի և բանակի նկատմամբ, հարձակումներ է գործել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վեհարանի և Վեհափառի վրա, խեղաթյուրել է ընտանեկան և ազգային արժեքները, զբաղվել է մարդասպանների և ահաբեկիչների հերոսացմամբ։

Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն իրավունք ունեն ճանաչելու ազգի տականքներին։

 

Նարեկ Մալյանն ամփոփում է Սորոսի գրասենյակի դիմաց իրականացվող անժամկետ ակցիայի 1-ին օրը։