Ոստիկան ներկայացած անձինք առևանգեցին Նարեկ Մալյանին

Օրեր առաջ «ՎԵՏՕ» շարժումը հայտարարություն տարածեց այն մասին, որ փետրվարի 20-ին, ժամը՝ 14:00-ին Ազատության հրապարակում տեղի է ունենալու «Չաուշեսկուների գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» խորագրով ֆուտուրիստական պերֆորմանս:

Մի քանի օր անց, պերֆորմանսի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար,  Նարեկ Մալյանը Ոստիկանություն հրավիրվեց:

Ոստիկանության հրավերը մերժելու պատճառաբանությամբ՝ քիչ առաջ Սարյան փողոցում ոստիկան ներկայացած անձինք ապօրինի բերման ենթարկեցին Մալյանին: