Ակցիա Սորոսի հայաստանյան գրասենյակի դիմաց

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը խոսում է Սորոսի գրասենյակի դիմաց այսօր իրականացվելիք ցույցի, Սորոսի գրասենյակի կողմից տարածված հայտարարության, Լարիսա Մինասյանին բանավեճի հրավիրելու և այլնի մասին:

 

«Սա աննախադեպ իրավիճակ է, որ ոստիկանության այս թվաքանակի կուտակում կա այս գրասենյակի դիմաց: Նրանց թիվն արդեն կրկնապատկվում է: Բայց մենք ինչքան ուզենք կմնանք այստեղ: Ինչքան որ մնացին դատարանների դիմաց, Ազգային Ժողովի դիմաց, բոլոր տեղերում ինչքան մնացին, մենք էլ էտքան կմնանք». Նարեկ Մալյան

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման անդամները փորձում են ճեղքել ոստիկանական պատը և իրականացնել իրենց կողմից նախատեսված խաղաղ ակցիան Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի դիմաց: