Ակցիա Սորոսի հայաստանյան գրասենյակի դիմաց

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանն իրազեկում է հունիսի 11-ին Սորոսի գրասենյակի մոտ իրականացվելիք ցույցի մասին, ինչպես նաև տեղեկացնում է, որ «ՎԵՏՕ» շարժման անդամները հունիսի 9-ին մասնակցելու են կիրակնօրյա Սուրբ Պատարագի՝ ի նշան Եկեղեցու շուրջ համախմբման:

Ակցիայի ժամանակ Նարեկ Մալյանը տեղեկացնում է, որ, ըստ իր աղբյուրների, Սորոսի գրասենյակն օրվա իշխանություններին պարտադրում է արդարադատության նախարարի իր թեկնածուին՝ Ռուստամ Բադասյանին:

Նարեկ Մալյանը գրասենյակի մոտ կոչով դիմում է հիմնադրամի նախագահ Լարիսա Մինասյանին՝ հայտարարելով, եթե վերջինս այդքան մաքուր է, ինչո՞ւ է փախչում իր հետ բանավիճելու հրավերից, ինչո՞ւ չի գնում, Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ձեռքի տակ եղած փաստերով ջախջախում իրեն։

Սակայն Լարիսա Մինասյանը շարունակում է լռել: