Անհնազանդության ակցիա՝ ԱԱԾ դիմաց

«ՎԵՏՕ» շարժման անդամները և մի խումբ այլ արժանապատիվ քաղաքացիներ այսօր ՀՀ ազգային անվտանգության ծառայություն օծանելիք ու ժամացույց են բերել՝ դավաճան Նիկոլ Փաշինյանին փոխանցելու համար։
Ըստ էության, կապիտուլյացիայի խայտառակ փաստաթղթի ստորագրումից հետո Նիկոլ Փաշինյանին հետաքրքրում են միայն իր կեցավայրից գողացված իրերը:

Ակցիայի մասնակիցները, «Նիկո՛լ, դավաճա՛ն», «Նիկո՛լ, հեռացի՛ր» գոչելով, փակել են Նալբանդյան փողոցը:

Ակցիայի մասնակիցները, փողոցներ փակելով, շարժվում են դեպի ՀՀ Դատախազության շենք:

Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերը:

Ակցիայի մասնակիցները հասան ՀՀ Դատախազություն:

Նարեկ Մալյանն ամփոփում է իրականացվամ անհնազանդության ակցիան: