Արձանի տեղադրու՞մ, թե՞ միակողմանի խաղաղասիրության քարոզ

Ապրիլի 28-ին Երևան քաղաքի ավագանին հաստատեց Հնդկաստանի քաղաքական և հոգևոր առաջնորդ Մահաթմա Գանդիի արձանի տեղադրման որոշումը, որից անմիջապես հետո սկսվեցին տարաբնույթ քննարկումներ, և դժգոհության որոշակի ալիք բարձրացավ։

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման պատրաստած ֆիլմը Գանդիի անցած ճանապարհի, հայերի համար բախտորոշ ժամանակաշրջանի և գանդիականության այսօրվա քարոզչության մասին է։